«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

ՈՒռուցքաբանների և արյունաբանների համաժողով

ՈՒռուցքաբանների և արյունաբանների համաժողով
02.04.2014 | 23:32

Մայիսի 12-15-ը Երևանի պետական բժշկական համալսարանում Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան և Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունը կազմակերպում են «Քեղցկեղի մուլտիդիսցիպլինար բուժման կուրս, կրծքագեղձի քաղցկեղ, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղ, լեյկեմիա և կլինիկական հետազոտություններ» թեմայով։
Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունը աշխարհի խոշորագույն միությունն է ուռուցքաբանության բնագավառում և առաջին անգամ է կազմակերպում նման միջոցառում Հարավային Կովկասում։ Այս կուրսը նախատեսված է ուռուցքաբանների, արյունաբանների, վիրաբույժների, պաթոլոգների, ռադիոլոգների և ռադիոթերապևտների և այլ մասնագետների համար։ Համաժողովի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ ուռուցքաբաններ և արյունաբաններ։

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ